Պոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի կրտսեր ծառայողի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
ապրիլի 09, 2026
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի կրտսեր ծառայողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.ե-ԿԾ-1) թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառի փորձի, մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (Պաշտոնի անձնագիր)։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն նշված մասնագիտություններով՝
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են՝
- «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
- «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
- Իրավագիտություն»,
- «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
- «Սոցիալական աշխատանք»,
- «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
- աշխատավարձի չափը՝ 206336 (երկու հարյուր վեց հազար երեք հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ,
- աշխատավայրի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1։
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ․ (տեղեկանքներ՝ քաղվածք ամբուլատոր քարտից, նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերներից)։
- գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին (Հայտարարություն ձև):
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 14.04.2026թ.:
Դիմումներն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 09-ից ապրիլի 14-ը ներառյալ՝ cadrer@probation.am էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի ապրիլի 14-ը ժամը 24։00-ն, իսկ թղթային ներկայացնելու դեպքում՝ 2026 թվականի ապրիլի 14-ը ժամը 18։00-ն։
Դիմող քաղաքացիները հայտարարության վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ․ 015-40-02-23, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am)։