Հայտարարություն Պրոբացիայի ծառայությանԿոտայքի մարզային մարմնի կրտսեր ծառայողի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
հունիսի 19, 2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Կոտայքի մարզային մարմնի (այսուհետ՝ Մարմին) կրտսեր ծառայող (ծածակագիր՝ 12-3-ՊԾ-27․2․է-ԿԾ-1)
Հիմնական գործառույթները՝
կրտսեր ծառայողը՝
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը
- իրականացնում է հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը,
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքի և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության պատիժների և վերահսկողությունների հետ զուգահեռ կիրառվող էլեկտրոնային հսկողության կատարումը,
- դատարանից պահանջել օրինական ուժի մեջ մտած դատավճիռները և որոշումները, կասկածների և անհստակությունների ծագման պարագայում դատարանից պահանջել դրանց լուծումը,
- Շահառուներից պահանջել պատժի կրման կարգի պահպանում, իսկ օրենքով նախատեսված խախտումները թույլ տալու դեպքում՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ,
- կատարել էլեկտրոնային հսկողության միջոցների տրամադրումը, ինչպես նաև դրանց կիրառման համար մասնակցել կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, համապատասխան շահագրգիռ մարմիններից ստանալ տեղեկատվություն Շահառուների համար կազմակերպվող մշակութային, սպորտային, կրթական միջոցառումների մասին,
- Մարմնի առջև դրված գործառույթների և խնդիրների պատշաճ իրականացման համար Ծառայության համապատասխան ստորաբաժանումներից, այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, նյութեր և այլ փաստաթղթեր,
- Մարմնի կողմից ներկայացված միջնորդությունների, ինչպես նաև իր վարույթում գտնվող Շահառուների կողմից դատարան ներկայացված դիմումների քննության ընթացքում Մարմնի պետի կողմից տրամադրած լիազորագրի հիման վրա դատարանում հանդես գալ Մարմնի անունից, ներկայացնել վերջինիս շահերը և արտահայտել Ծառայության դիրքորոշումը,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը,
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը,
- Օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել պատժի կրման /տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում/ կարգի և պայմանների պահպանման, ինչպես նաև փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ,
- Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում աջակցել զեկույցի կազմման գործընթացին, պատասխանել Ծառայության այլ տարածքային մարմինների կողմից ուղարկված հարցումներին,
- Մարմնի աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած հնարավոր օրենսդրական բացերի և հակասությունների հայտնաբերման դեպքում առաջարկություններ ներկայացնել Մարմնի պետին,
- իրականացնել Մարմնի մտից և ելից մատյանների, Շահառուների շտեմարանի վարման, հաշվառման քարտերի լրացման աշխատանքները. ինչպես նաև Շահառուի անձնական գործի արխիվացման դեպքում սահմանված կարգով հաշվառման քարտը ներկայացնել համապատասխան Բաժին,
- ստացած էլեկտրոնային հսկողության սարքերն կիրառել դատապարտյալների նկատմամբ,
- նախապատրաստել պաշտոնական գրությունների, քաղաքացիների, շահառուների դիմումներին, բողոքներին, սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու նախագծերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, դատապարտյալների վերաբերյալ կազմված զեկույցների մասին հաշվետվություններ և այլ փաստաթղթեր՝ պահպանելով դրանց կատարման ժամկետներն ու ընթացակարգերը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են,
- «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
- «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
- Իրավագիտություն»,
- «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
- «Սոցիալական աշխատանք»,
- «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- կրտսեր ծառայող կարող է նշանակվել այն անձը, որը բավարարում է «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,
- աշխատավարձի չափը՝ 206336 (երկու հարյուր վեց հազար երեք հարյուր երեսունվեց) դրամ,
- աշխատավայրի հասցեն՝ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Զ․ Անդրանիկի 5,
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 24.06.2025թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. +374 10 400 223) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին: