Հայտարարություններ

Հայտարարություն Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնում փորձագետ ներգրավելու մասին

մայիսի 21, 2025
  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է սահմանված ժամկետում իրականացնել Ծառայության կենտրոնական ու տարածքային մարմինների գործող ցանցային ենթակառուցվածքի սպասարկման ու արդիականացման, ներքին ու արտաքին կապի միջոցների անընդհատության ու հասանելիության ապահովման, համակարգիչների և տարբեր համակարգչային ու ցանցային սարքերի, այլ տեխնիկական միջոցների տեղակայման, միացման և անխափան շահագործումն ապահովելու, Ծառայության կառուցվածքում առկա էլեկտրոնային կառավարման համակարգերի արդյունավետ շահագործման ու սպասարկման, Ծառայության տեղեկատվական անվտանգության ապահովմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարականները.

 

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  

  Պայմանագիր կնքելու պահից 1 (մեկ) տարի ժամկետով:

 

  1.  Փորձագետի պարտականությունները՝
  • գործող ցանցային ենթակառուցվածքի սպասարկում,  մշտադիտարկում, արդիականացում,

   կայուն ու անխափան աշխատանքի ապահովում և կառավարում,

  • տեղեկատվական անվտանգության ապահովման ու կատարելագործմանն ուղղված

    աշխատանքների իրականացում,

  • ներքին ու արտաքին ինտերնետային ու հեռախոսային կապի անընդհատության ու

    հասանելիության ապահովում, ցանցերի ադմինիստրավորում,

  • համակարգիչների և տարբեր համակարգչային ու ցանցային սարքերի, այլ տեխնիկական

   միջոցների տեղակայման, միացման, կարգաբերման, ծրագրային թարմացումների և դրանց

   անխափան ու անվտանգ շահագործման ապահովում,

  •  ՏՏ ոլորտի նորամուծությունների ու ձեռքբերումների մշտադիտարկում, և Ծառայության

  կարիքների համար նոր ու առավել արդյունավետ ծրագրերով ապահովում,

  •  SS ոլորտի վերաբերյալ աշխատակիցներին աջակցության տրամադրում, ուղորդում և

   ուսուցանում,

  •  ոլորտին վերաբերվող ծրագրային և տեխնիկական առաջարկների, առաջադրանքների ու
  •  բնութագրերի կազմում և դրանք համապատասխան ստորաբաժանումներին ներկայացում,

   աշխատանքի ընթացքում հնարավոր խնդիրների կանխատեսում, ծագած խնդիրների

   արդյունավետ լուծում:

 

  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
    • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
    • Մինչև 65 տարեկան արական սեռի ներկայացուցիչ,
    • բարձրագույն տեխնիկական կրթություն /նախընտրելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում/
    • ցանցային ենթակառուցվածքի բաղադրիչների կարգաբերման վերաբերյալ խորացված գիտելիքներ և դրանց ներդրման փորձ,
    • ցանցային ենթակառուցվածքի նախագծերի վարման և կառավարման գիտելիքներ և հմտություններ,
    • ցանցային ու համակարգչային անվտանգության միջոցների աշխատանքի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, դրանց կիրառման, կարգաբերման և  ներդրման փորձ,
    • մոնիթորինգի գործիքներից ու ՏՏ համակարգերից օգտվելու հմտություններ,
    • ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
    • անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն
    • արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ճկունություն ու նախաձեռնողականություն
    • ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն, ճշտապահություն,
    •  հաշվետվությունների կազման ու մշակման ունակություն,
    • հաղորդակցման հմտություններ, թիմային աշխատանքի ունակություն,
    • հայերեն (պարտադիր), ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (նվազագույնը տեխնիկական մակարդակով),
    • պահանջվող աշխատանքային բնագավառի առնվազն 1 (մեկ) տարվա աշխատանքային փորձ։
  2.  Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
    2025 թ. մայիսի 26-ը ներառյալ:
  3. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. 015-400-225
  4. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
  5. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։

 

Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն

հեռ. 015-400-225