Արտաքին մրցույթներ

Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

դեկտեմբերի 10, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Արարատի մարզային մարմնի (այսուհետ՝ Մարմին) պետ․
 
Հիմնական գործառույթները՝
Մարմնի պետը՝

  •    ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը,
  •   ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը,
  •   ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը,
  •    ապահովում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցների տրամադրումը,
  •    ապահովում է հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը,
  •    ապահովում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը,
  •  ապահովում է օրենքով սահմանված դեպքերում հաշտարարության իրականացումը,
  •    ապահովում է վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը,
  •    ապահովում է օրինապահ վարքագծի ձևավորման, վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազման նպատակով ռիսկերի և պահանջմունքների գնահատման իրականացումը,
  • ապահովում է ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա անհատական վերասոցիալականացման ծրագրերի մշակումը և իրականացումը,
  • Մարմնի լիազորությունների շրջանակներում ապահովում է պաշտոնական գրությունների, քաղաքացիների, Շահառուների դիմումներին, բողոքներին,  սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու աշխատանքները,
  • ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքի և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների,  անվտանգության պատիժների և վերահսկողությունների հետ զուգահեռ կիրառվող էլեկտրոնային հսկողության կատարումը,
  • կազմակերպում է միջնորդությունների ներկայացումը դատարան, ապահովում  դատարանում ծառայության ներկայացուցչությունը,
  •  Մարմնի աշխատակիցներից պահանջել՝ դատարանից ստացված դատավճիռների, որոշումների, օրինական ուժի մեջ մտած կարգադրությունների ժամանակին և պատշաճ կատարումը,
  • Մարմնի աշխատակիցներից պահանջել ժամանակին իրականացնել և ներկայացնել օրենսդրությամբ սահմանված կարգով զեկույցի տրամադրման աշխատանքները՝ մասնավորապես  կատարել այցելություններ համապատասխան քրեակատարողական հիմնարկներ, կազմակերպել  հանդիպումներ, կազմել  արձանագրություններ, կատարել  հարցումներ, պահանջել տեղեկանքներ,
  •  Մարմնի աշխատակիցներից պահանջել շահառուների նկատմամբ կիրառել ներդրված Շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, կազմել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված սոցիալ-հոգեբանական աշխատանքների ծրագրեր, պրոբացիայի շահառուներին ներգրավվել մշակութային, սպորտային, կրթական տարբեր միջոցառումներին,
  • Մարմնի աշխատակիցներից պահանջել՝ ամենօրյա և յուաքանչյուր ամսվա  կտրվածքով շահառուների անձնական գործերի վերաբերյալ հաշվետվությունների, տեղեկանքների, զեկուցագրերի, ինչպես նաև դատապարտյալների վերաբերյալ կազմված զեկույցների մասին հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր,
  • Ծառայության համապատասխան ստորաբաժանումներից և պաշտոնատար անձանցից պահանջել  և ստանալ անհրաժեշտ հիմքեր, տեղեկատվություն և նյութեր,
  • Ծառայության պետի հանձնարարությամբ կատարել քաղաքացիների ընդունելություն, ուսումնասիրել բարձրացված հարցերը և դրանց առնչվող նյութերը, իր իրավասության շրջանակներում ուղղորդել քաղաքացիներին, տրամադրել  պարզաբանումներ, աջակցել նրանց կողմից բարձրացված հարցերի լուծմանը,
  • Ծառայության պետի հանձնարարության դեպքում անձամբ կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը,
  • վերահսկել և ապահովել Մարմնի աշխատակիցների կողմից դատարանից ստացված     դատավճիռների, որոշումների, օրինական ուժի մեջ մտած կարգադրությունների ժամանակին և պատշաճ կատարումը,
  • վերահսկել և ապահովել զեկույցի կազմման և տրամադրման օրենքով սահմանված ողջ գործընթացը, կազմված վերջնական զեկույցը ներկայացնել Ծառայության պետի հաստատմանը,
  • վերահսկել և ապահովել Շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների հիման վրա կազմված վերահսկողության պլանով նախատեսված Շահառուների մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին, շաբաթօրյակներին, սոցիալ-հոգեբանական աշխատանքներին,
  •  Մարմնի աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած հնարավոր       օրենսդրական բացերի և հակասությունների հայտնաբերման դեպքում առաջարկություններ ներկայացնել Ծառայության պետին,
  •  վերահսկել Մարմնի աշխատակիցներին՝ e-probation.am համակարգով  փաստաթղթաշրջանառությանը ժամանակին և պատշաճ կատարումը,
  • վերահսկել հաշտատարության գործընթացի ժամանակին և պատշաճ կատարումը,
  • վերահսկել Մարմնի աշխատակիցներին՝ ստացած էլեկտրոնային հսկողության սարքերի ճիշտ կիրառմանը դատապարտյալների նկատմամբ,
  • ապահովել օրենքով սահմանված ժամկետներում ստացված պաշտոնական գրությունների, քաղաքացիների, Շահառուների դիմումներին, բողոքներին, սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումների, Շահառուի ներման խնդրագրի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման, ամբողջացման և պատասխան գրությունների պատրաստման, ստորագրման և առաքման աշխատանքների կազմակերպումը,
  • վերահսկել համապատասխան մարմիններում Մարմնի  աշխատանքներին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց և գործատուների կողմից կատարվող աշխատանքների ուսումնասիրության գործընթացը, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմած հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի ներկայացման աշխատանքները։ 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են ՝
  • 1) «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
  • 2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
  • 3) Իրավագիտություն»,
  • 4)«Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
  • 5) «Սոցիալական աշխատանք»,
  • 6)«Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Մարմնի պետ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • պատասխանատու է համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,
  • կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի՝ մարզերում, համայնքներում և վարչական շրջաններում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,
  • ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,
  • շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը,
  • աշխատավարձի չափը՝ 366912 (երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր տասներկու) դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փ., 60 շենք,
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
 

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք:

 

  • Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  13.12.2024թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. +374 15 40-02-25) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին: