Պրոբացիայի Տավուշի մարզային մարմնի գլխավոր ծառայողի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
հունիսի 15, 2026
Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի գլխավոր ծառաղողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27․2․ժա-ԳԾ-1) թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառի փորձի, մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (Պաշտոնի անձնագիր)։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
· բարձրագույն կրթություն նշված մասնագիտություններով՝
· Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են՝
- «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
- «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
- Իրավագիտություն»,
- «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
- «Սոցիալական աշխատանք»,
- «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
· ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· կրտսեր ծառայող կարող է նշանակվել այն անձը, որը բավարարում է «Պրոբացիայի Ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
· աշխատավարձի չափը՝ 326144 (երեք հարյուր քսանվեց հազար հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ,
· աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 1/1,
· ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է Պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
· գրավոր դիմում (ձևը կցվում է),
· անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
· ինքնակենսագրություն (ազատ ոճով),
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
· լուսանկար՝ 3X4 չափսի,
· Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ՝ (տեղեկանքներ՝ քաղվածք ամբուլատոր քարտից, նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերներից)։
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 18.06.2026թ.:
Դիմումներն ընդունվում են 2026 թվականի հունիսի 15-ից մինչև 2026 թվականի հունիսի 18-ը ներառյալ՝ cadrer@probation.am էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 18-ը ժամը 24։00-ն, իսկ թղթային ներկայացնելու դեպքում՝ 2026 թվականի հունիսի 18-ը ժամը 17։00-ն։
Դիմող քաղաքացիները հայտարարության վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ․ 015-40-02-23, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am)։