Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հայտարարություններ

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնում փորձագետ ներգրավելու մասին

նոյեմբեր 19, 2026

1․ Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի (այսուհետ՝ Բաժին) կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով ծրագրերի իրականացման անհրաժեշտությամբ՝ մասնավորապես էլեկտրոնային մոնիթորինգի համակարգի պատշաճ գործունեության ապահովման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության ենթակա անձանց նկատմամբ վերահսկողության գործընթացում ստացվող տեղեկատվության մշակման, վերլուծական և տեխնիկական աշխատանքների բարելավման նպատակով ու առանձնահատկություններով պայմանավորված։

2․ Փորձագետ ներգրավելու նպատակն է՝ ապահովել էլեկտրոնային մոնիթորինգի համակարգի արդյունավետ, շարունակական և անխափան գործունեությունը՝ իրականացնելով տեղեկատվական համակարգում առկա տվյալների ամբողջականության, ճշգրտության և արդիականության ապահովման, համակարգից ստացված տեղեկատվության վերլուծության և գնահատման, հնարավոր խախտումների, միջադեպերի ու տեխնիկական խնդիրների ժամանակին բացահայտման և պատշաճ փաստաթղթավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության սարքերի և ծրագրային համակարգերի արդյունավետ շահագործման ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներ՝ նպաստելով էլեկտրոնային մոնիթորինգի գործընթացների կատարելագործմանը և վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։

3․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:

4․ Փորձագետի պարտականությունները՝

·         աջակցել համակարգի ամենօրյա մշտադիտարկմանը, տվյալների մուտքագրմանը և պարբերական թարմացմանը՝ ստուգելով հսկողության ենթակա անձանց, սահմանափակումների, վերահսկման ժամկետների, թույլատրելի և արգելված տարածքների վերաբերյալ տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը,

·         վերլուծել, համադրել և նախնական գնահատել համակարգից ստացված տվյալները՝ հնարավոր տեխնիկական սխալները փաստացի խախտումներից տարբերակելու, խախտումների հաճախականությունը, տեսակներն ու պատճառներն ուսումնասիրելու և կրկնվող կամ բարձր ռիսկայնություն ունեցող դեպքերը բացահայտելու նպատակով,

·         աջակցել խախտումների, միջադեպերի և տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկանքների, արձանագրությունների ու զեկուցագրերի կազմմանը, պատրաստել վերլուծական նյութեր, պարբերական հաշվետվություններ և համակարգի արդյունավետության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

·         մասնակցել սարքերի տրամադրմանը, տեղադրմանը, ակտիվացմանը, փոխարինմանը, ապաակտիվացմանն ու վերադարձմանը, շահագրգիռ անձանց պարզաբանել դրանց օգտագործման, լիցքավորման և պահպանման կանոնները, սահմանափակումները և կորստի, վնասման կամ անսարքության դեպքում անհրաժեշտ գործողությունները,

·         իր իրավասության սահմաններում ապահովել ծրագրային և տեխնիկական միջոցների անխափան շահագործումը՝ տեխնիկական խնդիրների դեպքում համագործակցելով համապատասխան մասնագետների կամ սպասարկող կազմակերպության հետ։

·         մասնակցել համակարգի կատարելագործմանը, նոր տեխնիկական լուծումների ներդրմանը և աշխատանքային ընթացակարգերի մշակմանն ու վերանայմանը, ուսումնասիրել ոլորտի օրենսդրությունը և միջազգային փորձը՝ ներկայացնելով արդյունավետության բարձրացման առաջարկություններ,

·         մասնակցել ուսուցումներին, վերապատրաստումներին ու գործնական փորձարկումներին, մեթոդական աջակցություն ցուցաբերել ծառայության տարածքային մարմինների ծառայողներին և կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։

Կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց:

5․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝

·   Բարձրագույն կրթություն,

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        հայերեն (պարտադիր), անգլերեն լեզվի բավարար իմացություն,

·         տեղեկատվության հավաքագրման, տվյալների վերլուծության և կառավարման ունակություն,

·         հաշվետվությունների մշակման ունակություն,

·         թիմային աշխատանքի ունակություն,

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով էլեկտրոնային հսկողության տարբեր ծրագրերի հետ աշխատելու ունակություն,

·         հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տեղեկատվական համակարգերի միջոցով տվյալների վերլուծության ու մշակման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ։

6. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

2026 թ. նոյեմբերի 24-ը ներառյալ:

7. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. 015-400-223

8. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

·      դիմում՝ (ձևը կցվում է),

·      հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

·      տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,

·      արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·      ինքնակենսագրական,

·      երկու լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·      անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

10. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

11. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am :

12. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https: /probation.am/ ։

Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-12։00-ը և 14։30-17։00-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութան անձնակազմի կառավարման բաժին հեռ. 015-400-2