Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնում փորձագետ ներգրավելու մասին
հոկտեմբեր 30, 2026
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի (այսուհետ՝ Բաժին) կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ մասնավորապես, Ծառայության հաստիքների ավելացմամբ, կադրային գործընթացների կազմակերպման, համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման և ձևակերպման աշխատանքներով․
Փորձագետ ներգրավելու նպատակն է՝ Բաժնի աշխատանքային ծանրաբեռնվածության նվազեցումը, անձնակազմի կառավարման գործընթացների պատշաճ, արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելը, ինչպես նաև կադրային փաստաթղթաշրջանառության, անձնական գործերի վարման, հաշվառման և պահպանման, քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում համապատասխան տվյալների մուտքագրման ու վարման, կադրային գործընթացների կազմակերպման և դրանց առնչվող այլ աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով բաժնին աջակցելը։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
-
Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարմանն առնչվող հրամանների, որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի կազմման և հաստատման ներկայացման աշխատանքները, հրամանների և որոշումների հաշվառման, բնօրինակների պահպանման աշխատանքները,
-
պաշտոնի նշանակված անձանց անձնական գործերի վարման, հաշվառման և պահպանման, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքները՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում,
-
Ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի ու դրանցում փոփոխությունների նախագծերի կազմման, ինչպես նաև տեղեկատվական հարթակում պաշտոնների անվանացանկի վարման աշխատանքները,
-
պրոբացիայի և քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատրաստական աշխատանքները,
-
աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, Ծառայությունում կամավորների և փորձագետների ներգրավման գործընթացների կազմակերպման աշխատանքները,
-
պրոբացիայի և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքները,
-
Ծառայության աշխատողների ծառայողական և գործուղման վկայականների տրամադրման, ծառայողական գործուղումների ձևակերպման և գործուղման վկայականների տրամադրման աշխատանքները,
-
Ծառայությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպման աշխատանքները,
-
Ծառայության աշխատողների վերաբերյալ տեղեկանքների նախապատրաստման և տրամադրման, ինչպես նաև անաշխատունակության թերթիկների հաշվառման և աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները։
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն կրթություն,
-
հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների բավարար իմացություն,
-
տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
-
հաշվետվությունների մշակման ունակություն,
-
թիմային աշխատանքի ունակություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև համակարգչային ծրագրերով աշխատելու ունակություն,
-
հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրային բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2026 թվականի նոյեմբերի 04-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, 015-400-223։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
-
դիմում՝ (ձևը կցվում է),
-
հայտարարություն՝ ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը կցվում է),
-
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
-
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
-
ինքնակենսագրական,
-
մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
-
անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն հեռ. 015-400-223։