Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն

Կարեն Մկրտչյան

Գլխավոր քարտուղար

Կենսագրություն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Տասներկուսը օգոստոսի, 1975թ.

Աշխատանքային գործունեություն

2026թ.-ի ապրիլի 18-ին նշանակվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղար:

2025-2026թթ․ եղել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

2023-2024թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գնումների գծով տնօրենի պաշտոնակատար։

2023-2024թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական ։

2009-2022թթ. եղել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ-գլխավոր հաշվապահ, կադրերի տեսուչ:

2008-2009թթ. եղել է «Թագակ Ֆարմ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն։

2008-2009թթ. եղել է «Վակ Ավտոտեխզննում» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։

2004-2005թթ. եղել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն առևտրային հարցերով։

2002-2004թթ. եղել է  «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրի ավագ կոորդինատոր։

2001-2002թթ. եղել է «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրի կոորդինատոր։

2000-2001թթ. եղել է «Գորիսի Տրիկոտաժ» ԲԲԸ-ի կոմերցիոն գծով փոխտնօրեն։

1999-2000թթ. եղել է «Գորիսի Տրիկոտաժ» ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահ։

1999-2000թթ. եղել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի դասախոս։

1999թ. ապրիլ-սեպտեմբեր եղել է Գորիսի քաղաքապետարանի տրանսպորտի և առևտրի, սպասարկումների բաժնի ավագ մասնագետ։

Կրթություն

2014-2016թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։

1992-1997թթ. սովորել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի Շուկայավարության ֆակուլտետում:

Այլ տեղեկություններ

1997-1998թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, ներկայումս՝ ՀՀ ԶՈւ պահեստի սպա։

Ամուսնացած է, ունի 2 երեխա