Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պատմամշակութային արժեքների բացահայտումը՝ թանգարանային այցի միջոցով

հուլիսի 10, 2026

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության շրջանակներում, սույն թվականի հուլիսի 3-ին կազմակերպվել է մշակութային այց, որին մասնակցել է Ծառայությունում հաշվառված թվով 7 շահառու։

Այցի նպատակն էր նպաստել շահառուների պատմամշակութային գիտելիքների ընդլայնմանը, ազգային արժեքների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը և մշակութային կյանքում նրանց ներգրավվածության խթանմանը։

Այցելության ընթացքում շահառուները շրջել են Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել Հայաստանի և հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցադրություններին՝ հայ ժողովրդի ծագումից մինչև մեր օրերը։